Վերջին շաբաթը պատմական էր։ Վատիկանում Երևելիի իմաստնախորհուրդ բերանից հնչած խոսքը հակինթակտուց աղավնիների երամներով ճանապարհվեց դեպի Հայկական լեռնաշխարհի հայաբնակ հյուսիսը։
Հուլիսի 1-ը որպես «Քուդսի» կամ Երուսաղեմի օր է նշվում՝ սկսած 1967 թվականից, երբ իսրայելական զորքերը զավթեցին ու բռնակցեցին Արևելյան Երուսաղեմը, իսկ հետո նաև յուրացրին՝ ի հեճուկս Պաղեստինի ու Երուսաղեմի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների:
Տե՛ր, փնտրի՛ր ինձ, որ Քո եղծյալ ու կորուսյալ պատկերն եմ, և ծածկվել եմ մեղքերի աղբ ու տիղմի տակ. դո՛ւրս բեր Քո շնորհի ավելով ու դի՛ր նախկին գանձանակի մեջ, որից ես ընկա:
Հայաստանից Հռոմ վերադառնալիս՝ ինքնաթիռում կայացած ասուլիսում Ֆրանցիսկոս պապն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը։ «Արգենտինայում, երբ խոսում էին հայերի բնաջնջման մասին, մշտապես օգտագործում էին «ցեղասպանություն» բառը, ես որևէ այլ բառ չգիտեի»՝ ասել է նա՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ որոշեց ելույթի տեքստից շեղվել և գործածել «ցեղասպանություն» բառը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել Եվրամիությանը ուղիներ գտնելու հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայի հետ մնալու համար։ Հայաստանից Վատիկան մեկնելու ճանապարհին նա լրագրողներին ասել է, թե պարզ է, որ ինչ-որ բան սխալ է գործում այս կառույցում:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...